Վերջին շրջանում ադրբեջանական մեդիայում՝ տարատեսակ կայքերից մինչև հեռուստաալիքներ, խոսվում է, թե իբր Հայաստանը «կարճատև, հաղթական պատերազմի է նախապատրաստվում»:
Ըստ Բաքվի քարոզիչների՝ այս քայլով Հայաստանի իշխանությունը փորձելու է ներքին խնդիրներից շեղել հանրության ուշադրությունը, բարձրացնել վարկանիշը:
Այս հրապարակումները գուցե նույնիսկ ուշադրության արժանի չլինեին, եթե չլիներ այն իրողությունը, որ Ադրբեջանում ըստ էության ազատ մամուլի մասին խոսք չկա, իսկ դա նշանակում է, որ նման տեղեկություններն ուղղորդվում են մեկ կենտրոնից և հստակ նպատակ ունեն:
Վերլուծաբաններն ու քաղաքագետները կարծում են, որ այս քայլով Բաքուն հերթական անգամ փորձում է տապալել բանակցային գործընթացը կամ գոնե այս փուլում հետաձգել այն:
Մի մասն էլ հակված է տեսակետին, որ այս մեդիագրոհի միջոցով Ադրբեջանը ցանկանում է այսպես կոչված պատերազմական շանտաժով զիջումներ կորզել Հայաստանից:
Կա նաև ներքին խնդիրներից Ադրբեջանի հասարակության ուշադրությունը շեղելու թեզը:
Կարծիքները Իրինա Մկրտչյանն է ամբողջացրել: