Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը գտնվում է Մոսկվայում և Ռուսաստանում ստացել է քաղաքական ապաստան, TASS-ին հայտնել է Կրեմլում աղբյուրը:
«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա: Ռուսաստանը, հումանիտար նկատառումներից ելնելով, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին,
հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում ռազմական գործողությունների ֆոնին լքել է մայրաքաղաք Դամասկոսը ու հեռացել «անհայտ ուղղությամբ»: