Սիրիայի զինված ընդդիմությունը պարտավորվել է չհարձակվել Դամասկոսում տեղակայված դիվանագիտական առաքելությունների ու դեսպանությունների վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ընդդիմության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
«Մենք պարտավորվում ենք չհարձակվել Դամասկոսում տեղակայված դեսպանությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների վրա»,- հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ իրանական կողմը հայտարարել էր՝ Սիրիայում իշխանափոխության ֆոնին ակնկալում է, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակվեն ընդհանուր շահերի և միջազգային իրավական պարտավորությունների կատարման հիման վրա: