Պետությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին տարբեր ուղղություններով համակարգված աջակցություն կցուցաբերի: Յոթ տարվա համար ծրագիրն արդեն օրենքի ուժ է ստացել: Օգնությունը նպաստելու է աշխատանքային միգրանտների ներգրավմանը, համակարգը նոր՝ որակյալ կադրերով համալրելուն, նաև՝ վերապատրաստման ծրագրերին:
Նախաձեռնությունն օգտակար ու կարևոր են համարում ոչ միայն ոլորտի ձեռնարկությունները: Տնտեսագետները նշում են, որ այս ոլորտի զարգացումը նպաստում է Հայաստանի ընդհանուր տնտեսության աշխուժացմանը, քանի որ այստեղ հնարավոր է արագ հավելյալ արդյունք երաշխավորել: Ի դեպ, լրացուցիչ աջակցություն է նախատեսվում հետազոտական աշխատանքների համար, որոնց հիմքով հետագայում հնարավոր է զանգվածային արտադրություն սկսել ու արտահանում կազմակերպել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան