Ռազմական գործողությունների վարչությունը, որը դեկտեմբերի 8-ին հայտարարել է Սիրիայի Դամասկոսի վերահսկողության և Բաշար Ասադի ռեժիմի տապալման մասին, որոշել է պարետային ժամ մտցնել մայրաքաղաքում։
Պարետային ժամը կգործի տեղական ժամանակաով 16։00-ից մինչև 05։00-ն։
Հիշեցնենք՝ զինյալները հայտարարել են Դամասկոսը գրավելու, Սիրիայի վարչապետը՝ իշխանությունը փոխանցելու պատրաստակամության մասին։