ՌԴ ԱԳՆ-ն Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Մենք ծայրահեղ մտահոգությամբ ենք հետևում Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին։ Բաշար Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների բանակցությունների արդյունքում նա որոշել է թողնել նախագահի պաշտոնը և լքել է երկիրը՝ հանձնարարականներ տալով իրականացնել իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանը չի մասնակցել այս բանակցություններին։
Միևնույն ժամանակ, համոզիչ կոչով դիմում ենք ներգրավված բոլոր կողմերին՝ հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով:
Սիրիայում ռուսական ռազմաբազաները բարձր պատրաստվածության են բերվել: Այս պահին նրանց անվտանգությանը լուրջ վտանգ չի սպառնում»։