Իրաքը տարհանում է իր դեսպանությունը Դամասկոսից զինյալների հայտարարությունների ֆոնին, թե վերահսկողություն են սահմանել Սիրիայի մայրաքաղաքի նկատմամբ, հայտնում է իրաքյան INA գործակալությունը՝ վկայակոչելով սեփական թղթակցին:
«Այսօր Դամասկոսում Իրաքի դեսպանությունը տարհանվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Տարհանման վերաբերյալ այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից: