Սիրիական ընդդիմությունը մուտք է գործել առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ առանց հսկողության մնացած պալատ, հայտնում է
Al Hadath հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը
կադրեր է հրապարակում նստավայրի տարածքից: Պալատը գտնվում է Դամասկոսի արևմտյան մասում՝ Մեզզ լեռան վրա:
Այն կառուցվել է դեռևս Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի՝ Բաշար Ասադի հոր, իշխանության տարիներին:
Հիշեցնենք՝ Reuters-ի տվյալներով՝ երկրի նախագահ Բաշար Ասադը հեռացել է Դամասկոսից անհայտ ուղղությամբ:
Գործակալության տվյալներով՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ «Ասադի իշխանությունն ավարտվել է»: