Սիրիայի նախարարների կաբինետի անդամները իրենց բնականոն աշխատանքին կվերադառնան երկու օրվա ընթացքում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի կապի նախարար Իյադ ալ-Խաթիբը Al Arabiya-ին տված հարցազրույցում, հայտնում է TASS-ը:
Ալ-Ջալալին հայտնել է, որ Դամասկոսը գրաված ընդդիմության զինված խմբավորումները երաշխավորել են մայրաքաղաքում մնացած Սիրիայի կառավարության անդամների անվտանգությունը:
Հիշեցնենք՝ Reuters-ի տվյալներով՝ երկրի նախագահ Բաշար Ասադը հեռացել է Դամասկոսից անհայտ ուղղությամբ: Գործակալության տվյալներով՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ «Ասադի իշխանությունն ավարտվել է»:
Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Գազի ալ-Ջալալին մնացել է երկրում ու հայտնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու մասին:
Իսկ թե ուր են գտնվում երկրի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը, պաշտպանության նախարար Մահմուդ Աբբասը և Սիրիայի նախագահը, չի հաղորդվում:
Այս ֆոնին Սիրիայի քրդերը կոչ են արել առավել բարձրացնել մարտունակությունը: