Reuters գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին,
պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում ռազմական գործողությունների ֆոնին լքել է մայրաքաղաք Դամասկոսը ու հեռացել «անհայտ ուղղությամբ»:
«Ասադը նստել է ինքնաթիռ ու հեռացել Դամասկոսից՝ թռչելով անհայտ ուղղությամբ»,- գործակալությանը հայտնել է Սիրիայի բանակի երկու բարձրաստիճան սպա:
Կիրակի գիշեր թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ սիրիացի զինյալները վերահսկում են Հոմս քաղաքի կենտրոնը:
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքն էլ հայտնել է, որ զինյալները, մտնելով Հոմս, գրավել են քաղաքի բոլոր շրջանները:
Հոմսից մինչև Դամասկոս ուղիղ գծով շուրջ 150 կիլոմետր է: