Սիրիացի զինվորականները լքում են Դամասկոսի կենտրոնը, կենտրոնական հեռուստատեսության շենքն իբրև գրավված է, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:
«Աղբյուրները հաղորդում են, որ զինված սիրիական ընդդիմությունը մտել է Դամասկոս ու այդ ֆոնին բանակը դուրս է բերում իր ուժերը մայրաքաղաքից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին, սիրիական Sham FM ռադիոկայանը հայտնում է, որ Դամասկոսում լսվում են պայթյունի ձայներ:
Ավելի վաղ AFP-ն հայտնել էր քաղաքում կրակոցների մասին:
Sham FM-ի տվյալով՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը: