Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության շրջանակում վարչապետն ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ շփվելու առիթ է ունեցել նաև Իլոն Մասկի հետ:
«Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա»,- գրել է վարչապետը: