Արաբական մի քանի երկրի ԱԳ նախարարներ ժամանել են Քաթար՝ Սիրիայում արագ զարգացող իրավիճակի շուրջ արտակարգ բանակցություններ անցկացնելու նպատակով Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳ նախարարներին միանալու համար։
ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ավելի վաղ հանդիպել են Դոհայում և հանդես եկել զինված բախումների շուտափույթ դադարեցման օգտին։ Դոհայում է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը։ Նա նույնպես կոչ է արել սիրիական սրվող ճգնաժամին հրատապ լուծում փնտրել։
Դոհայում բազմաթիվ դիտորդներ կանխագուշակում են, որ նախագահ Ասադի և իր կառավարության ճակատագիրը շուտով հենց տեղում՝ բուն Սիրիայում, կորոշվի։