Սիրիայի Զինված ուժերը շարունակում են հակաահաբեկչական գործողությունները Հոմսի, Հալեպի և Համայի մարզերում՝ վնասներ պատճառելով զինյալներին։ Այս մասին հաղորդվում է Սիրիայի ՊՆ ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում Համա, Հոմս և Դերաա քաղաքներում «հարյուրավոր ահաբեկիչներ, մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ և զենքեր ու զինամթերք են ոչնչացրել»։
Ռուսական աղբյուրները հայտնում են, որ սիրիական բանակը, ՌԴ օդատիեզերական ուժերի օգնությամբ, հարվածներ է հասցրել զինյալների կուտակման հատվածներին, տեխնիկայի շարասյուներին, պահեստներին և հենակետերին՝ մեկ օրում ավելի քան 300 ահաբեկչի վերացնելով Իդլիբ, Համա և Հալեպ քաղաքներում։
Ալ-Ջազիրայի հաղորդմամբ՝ սիրիական կառավարական ուժերին հակազդող զինված միավորումները մոտեցել են Դամասկոսի արվարձաններին։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սիրիական բանակի ստորաբաժանումները հետ են քաշվել մայրաքաղաքի որոշ հատվածներից։