«Քաղաքական կամք դրսևորելու պարագայում Խաղաղության պայմանագիրը կարող է արագ ստորագրվել»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում միջազգային գործընկերների հետ երկկողմ հանդիպումներում:
Հարավային Կովկասում զարգացումների մանրամասներն Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ավստրիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Սուրբ Աթոռի գործընկերներին: Մալթայում առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը նորդիկ-բալթյան երկրների արտգործնախարարների և ներկայացուցիչների հետ:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։