Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի արտգործնախարարների հանդիպմանը որոշվել է քաղաքական բանակցություններ սկսել Սիրիայի կառավարության և լեգիտիմ ընդդիմադիր խմբերի միջև. որոշում է կայացվել խորհրդակցություն սկսել Սիրիայի կառավարության հետ այդ հարցով:
Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ Դոհայում կայացած հանդիպումից հետո:
«Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի այսօրվա հանդիպմանը քննարկվել են Սիրիայում ընթացիկ հարցերը, որոնք շատ կարևոր են: Բոլոր մասնակիցների շրջանում ընդհանուր կարծիք կար, որ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և անհրաժեշտ է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը»,- հավելել է Արաղչին: