Բահրեյնում է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: Արտգործնախարարի տեղակալը «Մանամայի երկխոսության» շրջանակում մասնակցել է պանելային քննարկման, հանդես եկել ելույթով: Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ Կոստանյանը նշել է, որ Հայաստանը նպատակ ունի կապել Սև ծովը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների և Ծոցի երկրների հետ, ինչը մեզ համար նույնպես նշանակում է ունենալ խաղաղություն և կայունություն: Փոխարտգործնախարարը ներկայացրել է նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի մոտեցումները:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։