Դոհայում հանդիպել են Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Ըստ թուրքական կողմի տեղեկության՝ Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին «կառուցողական և համապարփակ հանդիպում են անցկացրել՝ մանրամասն քննարկելով Սիրիայում տիրող իրավիճակը»:
Բանակցությունների ընթացքում նախնական գնահատական է տրվել նաև այն հարցերին, որոնք այսօր կքննարկվեն Աստանայի ձևաչափի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Նախարարները Կատարի մայրաքաղաքում մասնակցում են Դոհայի 22-րդ համաժողովին: