Բաքվում ձերբակալվել է Meydan TV-ի 6 աշխատակից։ Ադրբեջանի ՆԳՆ տվյալով՝ նրանք մեղադրվում են երկիր արտարժույթի անօրինական ներմուծման համար։
Meydan TV-ի ղեկավարությունը, որը գործում է Գերմանիայում, անօրինական է որակել լրագրողների կալանավորումը, խոստացել է շարունակել հեռարձակումը՝ չնայած իշխանության ճնշումներին:
Meydan TV-ի կայքն Ադրբեջանում արգելափակված է 2017 թվականից։ Հեռուստաալիքի սոցիալական էջերը բազմիցս ենթարկվել են կիբեռհարձակումների: Վերջին տվյալով՝ ադրբեջանական բանտերում 17 լրագրող է պահվում։