Թբիլիսիում արդեն իններորդ օրն է՝ ցույցերը չեն դադարում: Հազարավոր քաղաքացիներ շարունակում են բողոքել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականն օրակարգից հանելու կառավարության որոշման դեմ։
Խորհրդարանի շենքի դիմաց ջրցան մեքենաներ են տեղակայվել, արցունքաբեր գազ է կիրառվել, իրավապահների և ցուցարարների միջև կրկին բախումներ են եղել:
ԶԼՄ-ների տվյալով՝ ակցիայի մասնակիցները ճայթուկներ, քարեր և շշեր են շպրտել ոստիկանների և խորհրդարանի շենքի ուղղությամբ: Մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են ձերբակալվել: