ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գյումրիից մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը:
Վարչապետն այդ մասին տեղեկացրել է Instagram-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ու պաշտոնատար այլ անձանց հետ այսօր այցելել էր Վանաձոր, Սպիտակ և Գյումրի քաղաքներ՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժի զոհերի հիշատակին:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր վերաբացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։
Տոնակատարությունները սկսվել են դեկտեմբերի 6-ից: