«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: