Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը։ Այդ իսկ պատճառով Երևանի մետրոպոլիտենն այդ օրը աշխատելու է մինչև գիշերվա 01:00-ն։