Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը Դամասկոսի մոտ որսացել են երկու թշնամական անօդաչու թռչող սարք՝ հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
Հայտարարության մեջ չի նշվում, թե ով է շահագործել անօդաչու թռչող սարքերը կամ դրանց հնարավոր թիրախները: Երեկ մայրաքաղաքում հնչել են նաև կրակոցներ և պայթյունների ձայներ:
Լրատվամիջոցները գրում են, որ Դամասկոսում խուճապային տրամադրություններ են: Մայրաքաղաքում կտրուկ բարձրացել են ապրանքների գները, բնակիչները սկսել են զանգվածային գնումներ կատարել:
Համան գրավելուց հետո զինյալները շարունակում են առաջխաղացումը: Հաղորդվում է, որ նրանց վերահսկողության տակ է անցել նաև Թալբիզ քաղաքը, որն ընդամենը 3 կմ հեռավորության վրա է Հոմսից, որը երկրի մեծությամբ երրորդ քաղաքն է:
Լիբանանյան «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Ղասեմը հայտարարել է, որ շարժումն ուժերի ներածին չափով կլինի Սիրիայի կողքին, որպեսզի խափանի ահաբեկիչների նպատակները, սակայն չի մանրամասնել հնարավոր գործողությունները: