ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, դեկտեմբերի 4-7-ն այցելել է Բոսնիա և Հերցեգովինա:
Այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Բոսնիա և Հերցեգովինայի պատվիրակության ղեկավար Սաշա Մագազինովիչի, Բոսնիա և Հերցեգովինայի Ժողովուրդների և Ներկայացուցիչների պալատների կոլեգիումի անդամների, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև եվրաինտեգրման հանձնաժողովի անդամների հետ` հանձնաժողովի նախագահ Զդենկո Չոսիչի գլխավորությամբ:
Հանդիպումների ժամանակ կարևորվել է տարբեր բնագավառներում երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Հատուկ ընդգծվել է միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել երկու երկրներում առկա խնդիրներին և մարտահրավերներին: Ռուբեն Ռուբինյանը հրավիրող կողմին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերն ու վերջին զարգացումները, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, ինչպես նաև անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: