Մինսկում կայացած հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է հանրապետության տարածքում սպառազինության նոր համակարգեր տեղակայել, այդ թվում՝ «Օրեշնիկ»:
Պուտինը հայտարարել է, որ դա հնարավոր է՝ հաշվի առնելով երկու երկրների միջև այսօր ստորագրված անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը:
Ռուսաստանի նախագահը նշել է՝ Բելառուսում «Օրեշնիկ» հրթիռային համակարգը կընդգրկվի ՌԴ զինված ուժերի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի համալիրում: Միևնույն ժամանակ «Օրեշնիկի» թիրախները կսահմանի Մինսկը: Պուտինը հավելել է, որ այդ հրթիռային համակարգերը զուգահեռաբար կհամալրեն Ռուսաստանի և Բելառուսի բանակի սպառազինությունները:
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ «Օրեշնիկի» տեղակայումը Բելառուսում հնարավոր կլինի 2025 թվականի երկրորդ կեսին: