Իդլիբը, Համան, Հոմսը և, իհարկե, Դամասկոսը. Սիրիայում ընդդիմության առաջխաղացումը շարունակվում է, և հուսով ենք, որ այն կշարունակվի առանց որևէ միջադեպի և խնդրի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Նա նշել է, որ դիմել է Սիրիայի նախագահի, կոչ արել՝ միասին որոշել երկրի ապագան, սակայն Բաշար Ասադից դրական պատասխան չի ստացել:
Էրդողանը նաև հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտարարել Սիրիայում քաղաքական կարգավորման ճանապարհ հարթելու Անկարայի ձգտման մասին:
«Նա նշել է, որ սիրիական ռեժիմը պետք է անհապաղ երկխոսություն հաստատի սեփական ժողովրդի հետ՝ համապարփակ քաղաքական լուծման հասնելու համար: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է նվազեցնել լարվածությունը, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ճանապարհ հարթել դեպի քաղաքական գործընթաց»,- ասված է թուրքական կողմի հաղորդագրության մեջ: