Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը՝ ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում իր ելույթում հայտարարել է Արարատ Միրզոյանը: Արտգործնախարարը նշել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։
Մանրամասները՝ Տաթևիկ Աբրահամյանի ռեպորտաժում։