Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են մնալ Համա նահանգի հյուսիսում՝ հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ գրոհայինների կողմից մի շարք բնակավայրերի գրավման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հերքել է նաև Համայից զորքերի դուրսբերման մասին լուրերը՝ ընդգծելով, որ սիրիական և ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում ահաբեկիչների կենտրոններին և մատակարարման ուղիներին։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Համան գրավելուց հետո զինյալները շարունակում են առաջխաղացումը: Հաղորդվում է, որ նրանց վերահսկողության տակ են անցել նաև Ռաստան և Թալբիզ քաղաքները, որոնք ընդամենը 3 կմ հեռավորության վրա են Հոմսից՝ երկրի մեծությամբ երրորդ քաղաքից: