Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար, ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիր-լի-օղլուին ընտրել է նոր գլխավոր քարտուղար. այսպիսով Թուրքիայի նախկին գլխավոր դիվանագետը դարձել է 50-ամյա կառույցի առաջին թուրք գլխավոր քարտուղարը: Պաշտոնը թափուր էր սեպտեմբերից։ ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ մտադիր է խորացնել կազմակերպության ազդեցությունը ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների համար համապարփակ անվտանգության ապահովման գործում։ ԵԱՀԿ նախորդ գլխավոր քարտուղարը Հելգա Շմիդտն էր, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերից։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։