Խորհրդարանը աշխատանքը շարունակել է արտահերթ նիստով, հատուկ ընթացակարգով քննարկվել և ընդունվել է Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու հնարավարություն տվող օրենքի փոփոխությունը: Ընդդիմադիրները առարկություններ են ունեցել, նշել, որ պաշտոնակատարը չպետք է նոր ընտրությանը առաջադրի իր թեկնածությունը: Քաղաքացիական պայմանագրից հիշեցրել են, որ կառավարման այս ճգնաժամի պատասխանատուն իրենք չեն:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։