Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի մասնակից երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արտգործնախարարները դեկտեմբերի 7-ին հանդիպում կանցկացնեն Կատարում՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հանդիպումը նախատեսված է Դոհայի 22-րդ համաժողովի շրջանակում:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ նախարար Հաքան Ֆիդանը կմասնակցի Դոհայի համաժողովին, որի շրջանակում Աստանայի ձևաչափի հանդիպում է նախատեսված:
Սիրիայի հարցով բանակցությունների շրջանակում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ մեկնել է Բաղդադ, հանդիպել Իրաքի արտգործնախարարի հետ: Իրաքում սպասվում է նաև Իրանի, Իրաքի, Սիրիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: