Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այս ամիս ևս այցելել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ անազատության մեջ պահվող անձանց են փոխանցվել նրանց հարազատների պատրաստած անձնական իրերով ծանրոցները, ինչպես նաև հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։ Հիշեցնենք, գերեվարվածների թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին 8 պաշտոնյաներ: