Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը:
Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:
Մամեդովը հերթական անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ, օրենսդրական ակտերում ու դատական հայցերում «առկա են պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: