Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ նախագահ Յուն Սոկ Յոլը պետք է հեռանա իշխանությունից՝ ռազմական դրություն հայտարարելու համար։ Միևնույն ժամանակ երկրի հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հանդիպումներ է անցկացրել՝ քննարկելու նախագահի իմփիչմենթը։
Այդ հարցի շուրջ քվեարկությունը նշանակվել է դեկտեմբերի 7-ին։ Իշխող կուսակցության ղեկավար Հան Դոն Հունը կուսակցության նիստից հետո հայտնել է, որ Յուն Սոկ Յոլը ռազմական դրության գործողության մի քանի ժամերի ընթացքում կարգադրել էր ձերբակալել որոշ ականավոր քաղաքական գործիչների՝ նշելով, որ նրանք «հակապետական ուժերի» կազմում են եղել։ Նախագահի գրասենյակը հերքել է, որ նման հրաման է տրվել։
Հարավային Կորեայում նաև հերքել են այն լուրերը, թե ևս մեկ ռազմական դրություն է նախատեսվում հայտարարել։ Դեմոկրատական կուսակցության ղեկավարն ավելի վաղ հայտնել էր, որ նման վտանգ առկա է, քանի դեռ Յուն Սոկ Յոլը մնում է իշխանության։