ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետևյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև։
Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու, արդյունավետ քննարկման համար:
2025 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ
#կրթվելընորաձևէ»: