Վրաստանի խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պահանջում են պատասխանատվության ենթարկել վերջին օրերի հանրահավաքների ժամանակ բռնություն կիրառած իրավապահներին և անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին։ Նրանք համատեղ հայտարարությունն արել Բաթումում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Ըստ ընդդիմության հայտարարության՝ տարբեր կուսակցությունների, քաղակտիվիստների գրասենյակներում և բնակարաններում իրականացվող քննչական գործողություններով «Վրացական երազանքը» փորձում է հասարակությանը համոզել, թե երկրում կա դավադրություն՝ անկարգություններ ստեղծելու և բռնություն հրահրելու նպատակ։ Ընդդիմադիր կուսակցությունները նոր ընտրություններ անցկացնելու անփոփոխ պահանջ են ներկայացրել։
2 օր առաջ բերման ենթարկվելուց հետո այսօր Վրաստանի գլխավոր ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» առաջնորդ Նիկա Գվարամիան Թբիլիսիի դատարանում էր:
Թբիլիսիում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն 8-րդ օրն անընդմեջ:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: