Առողջապահության նախարարությունը սկսել է հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծման գործընթացը: Գյումրիում արդեն գործում է զանգերի ընդունման և մշակման օպերատիվ կառավարման միասնական կենտրոն, որտեղ ուղղորդվում են Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից ստացվող կանչերը: Այս մեխանիզմը կարճացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը: Մյուս կենտրոնը կգործի Երևանում՝ սպասարկելով Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի ու Երևանի կանչերը:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան