Արարատի համայնքապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել:
Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Երեկ մի շարք անձինք ձերբակալվել են քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում՝ Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյա։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- հաստատեցին կոմիտեից: