ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որը գլխավորում էր մասնավոր հատվածի ավագ մասնագետ և թիմի ղեկավար Յուլիա Կոժոկարուն։
Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի և բիզնես ռեգիստրի ներկայիս կարգավիճակի գնահատման հաշվետվությանը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը բարեփոխելու մասին հայեցակարգային փաստաթղթին, ընկերությունների մասին օրենքի բարեփոխման համար գործողությունների ծրագրին ու ժամանակացույցին առնչվող մի շարք հարցեր։