Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է վարչապետ Միշել Բարնիեի հրաժարականը, միևնույն ժամանակ նրան խնդրել է մնալ որպես պաշտոնակատար մինչև նոր վարչապետի նշանակումը՝ ասվում է Ելիսեյան պալատի՝ դեկտեմբերի 5-ին տարածած հայտարարության մեջ:
Ծայրահեղ աջ և ձախ օրենսդիրների կողմից Բարնիեի փոքրամասնության կառավարության տապալումից մեկ օր անց նախագահ Մակրոնը հանդիպել է դաշնակիցների և բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ՝ փորձելով արագ լուծել նոր վարչապետի նշանակման հարցը՝ գրում է Reuters-ը: