Հանրապետական կուսակցության պատգամավորները դեմ չեն քվեարկի հաջորդ կառավարությանը վստահելուն, եթե անգամ իրենց կուսակիցներից չընդգրկվեն կառավարության կազմում։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) «Աջ Հանրապետական» խմբակցության ղեկավար Լորան Վոկյեն։
Նա հավելել է, որ կուսակցության համար նոր կառավարության ծրագրում գլխավորը լինելու է պետական ֆինանսների վատնման նվազեցումը, համերկրացիների աշխատավարձերի բարձրացումը և նրանց անվտանգությունը։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ չի հավակնում հանրապետության վարչապետի պաշտոնին: Նախարարը նաև նշել է, որ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում նախագահ Էմանուել Մակրոնի հետ չի քննարկել հնարավոր նշանակման հարցը:
Ազգային ժողովը չորեքշաբթի անվստահություն էր հայտնել Բարնիեի կաբինետին, որը 2025 թվականի պետական բյուջեն ընդունել էր՝ շրջանցելով խորհրդարանը: Ըստ լրատվամիջոցների՝ Բարնիեն արդեն Ֆրանսիայի նախագահին է ներկայացրել իր և կառավարության հրաժարականը: