Սիրիական բանակը նահանջել է Համա քաղաքից, իսկ հակակառավարական, ահաբեկչական ուժերը մտել են քաղաք՝ հայտնում են լրատվամիջոցները:
Սիրիական բանակը հայտարարել է, որ Համայից դուրս է եկել ու դիրքեր զբաղեցրել քաղաքից դուրս՝ պաշտպանելու խաղաղ բնակիչների կյանքը: Զինվորականները գրոհայիններին մեղադրել են քաղաքի պաշտպանությունը ճեղքելու նպատակով ինքնասպան ահաբեկիչներին օգտագործելու համար:
Ջիհադիստ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը և նրա դաշնակից խմբերը պնդում են, որ վերահսկողության տակ են վերցրել Համայի ռազմական օդանավակայանը, որը երկրում ամենամեծերից մեկն է, ինչպես նաև քաղաքի հյուսիսում, արևմուտքում և հարավում գտնվող մի քանի գյուղ՝ այդ ուղղություններից Սիրիայի մայրաքաղաք ներթափանցելու համար։
Ըստ վերլուծաբանների՝ գրոհայինների հաջորդ թիրախը Հոմս քաղաքն է։