Նիդերլանդները կդիմի Եվրամիությանը՝ խնդրելով կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը՝ հակակառավարական ցույցերի ժամանակ զանգվածային ձերբակալությունների պատճառով։ Այդ մասին հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպման շրջանակում։
Reuters գործակալության տվյալներով՝ Նիդերլանդների ԱԳ նախարարը մտադիր է պաշտոնական հարցմամբ դիմել ԵՄ-ին՝ «հասկացնելու վրացական կառավարությանը, որ իր ընտրած ուղին իր գինն ունի»:
Վելդկամպը նաև ելույթ կունենա ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում՝ Վրաստանի կառավարության և նրա գործողությունների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու առաջարկով։