Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Միրզոյան-Բայրամով հանդիպում պլանավորված չէ: Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: