Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար կվերաբացվի 16 մլն դրամ պետական աջակցությամբ տուն կառուցելու ծրագիրը: Ոսկեպարում և Բաղանիսում աջակցությունից կօգտվի մինչև 50 շահառու, Բերքաբերում և Կիրանցում 40, Գոմքում մինչև 30 շահառու: Ծրագրից կօգտվեն նաև այն ընտանիքները, որոնք շինթույլտվությունը ստացել են մինչև սեպտեմբերի 1-ը:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։