Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «ՀԱՊԿ Հայաստանի վերադարձն ավելի դժվար, եթե ոչ անհնար է դարձել»:
«Կարծում եմ՝ այդտեղ մենք անդառնալիության կետն, ըստ էության, անցել ենք», - երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետը:
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ ՀԱՊԿ-ը լքելու ցանկությունը հայկական կողմի ինքնիշխան որոշումն է, հավելել՝ կազմակերպության դռները Երևանի առաջ ոչ ոք չի փակում:
Դիվանագետը տեղեկացրել է, որ Դաշինքից դուրս գալու մասին որևէ փաստաթուղթ Երևանից դեռ չի ստացվել: ՌԴ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, թե ՀԱՊԿ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի անվտանգային շահերից:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։