Սիրիայի մեծությամբ չորրորդ քաղաքի ճակատագիրը հարցականի տակ է: Հալեպի հաջող գրավումից հետո գրոհայինները մոտեցել են Համա քաղաքին և պատրաստվում են գրոհել այն։ Նրանց դեմ է սիրիական բանակի էլիտար ստորաբաժանումը՝ «Վագրի ուժը», որը Բաշար Ասադի հակառակորդներին հետ է մղել քաղաքից։
«Ահաբեկչական խմբավորումները մեծ կորուստներ են կրում Համա նահանգում սիրիական զինված ուժերի դեմ մարտերում»,- հինգշաբթի հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի և Սիրիայի օդուժը ավիահարվածներ է հասցնում ահաբեկչական խմբավորումներին։ Բացի դրանից՝ սիրիական կողմն ակտիվորեն հրետանի է կիրառում։
Իրենց հերթին, տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ զինված խմբավորումները հայտարարել են Համա քաղաքի վրա հարձակում սկսելու մասին։
Անցյալ շաբաթ Սիրիայում նրանք գրոհել էին սիրիական Իդլիբ ու Հալեպ նահանգները և կարողացել արագ վերահսկողության տակ վերցնել մի շարք բնակավայրեր։