Իրադրությունների տարբերությունն արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք անհնար է դարձնում Հայաստանի վերադարձը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով Ռուսաստանի նախագահի օրերս արած հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը չպետք է Լեռնային Ղարաբաղում պատերազմեր Հայաստանի համար, քանի որ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։
«Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք»,- սա էլ Հայաստանի վարչապետի արձագանքն է ադրբեջանական մամուլի հրապարակումներին, թե իբր Հայաստանը պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։