Ղրղզստանն ու Տաջիկստանը սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում ավարտել են սահմանի նկարագրումը։ Այդ մասին հայտարարվել է Ղրղզստանի Բատկեն քաղաքում երկու երկրի սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցով կառավարական պատվիրակությունների համանախագահների հանդիպման արդյունքներով։ Համապատասխան թիմերին հանձնարարվել է վերջնականացնել պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերը։ Նշվում է, որ իրավական ընթացակարգը կտևի մի քանի ամիս։
Ղրղզստանի և Տաջիկստանի պետական սահմանի ընդհանուր երկարությունը շուրջ 1000 կմ է։ Նախկինում սահմանների սահմանազատված չլինելու պատճառով երկու երկրի միջև բազմաթիվ միջադեպեր են գրանցվել:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: